Գյումրիում 10 տարեկան երեխա է ինքնասպան եղել

Գյումրու Շիրակացի փողոցի տներից մեկում կախված վիճակում հայտնաբերել են 10 տարեկան տղայի։ Նրան հայտնաբերել է մայրը։ Երեխան հաճախում է շախմատի դպրոց, այսօր շախմատի մրցաշարում հաղթել է, զանգել է մորն ու ասել։ Շիրակի դատախազն Aravot.am-ին ասաց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, օպերատիվ մարմին տրվել է հանձնարարություն դեպքի բոլոր հանգամանքները, ինքնասպանություն գործելու դրդապատճառները պարզելու ուղությամբ։ Ըստ դատախազի, նա նորմալ վարքագիծ դրսևորած երեխա է եղել։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Գյումրիում 10 տարեկան երեխա է ինքնասպան եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*