ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեր սիրելիի հետ սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել։ Դա կարող է լինել խաղալիք կամ կահույքի կտոր։ Կարեւորը, որ պատրաստեք միասին եւ հաճելի ժամանակ անցկացնեք։

ՑԼԵՐ

Օրը բավականին հանգիստ կանցնի, անգամ չափազանց հանգիստ։ Այսօր սերն ու գիտակցությունը կպայքարեն միմյանց դեմ եւ ձեր սիրելի անձնավորությանը այնքան էլ դուր չի գա այս փոփոխությունը։ Փորձեք քողարկել եւ ցույց չտալ այդ պայքարը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը շատ կցանկանա օրը ձեր կողքին անցկացնել։ Փորձեք կատարել նրա ցանկությունը եւ հետաձգեք գործերը, որոնք այնքան էլ կարեւոր եւ շտապ չեն։ Եվ Նրան մեծ ուրախությունը պարգեւող ժպիտով գնացեք հանդիպման։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Տխուր եւ միայնակ եք զգալու ձեզ՝ նույնիսկ ձեր սիրելի անձնավորության կողքին։ Ճիշտ է, Նա այսօր ջանք չի խնայելու ձեզ երջանկացնելու եւ ժպիտ պարգեւելու համար, բայց Նրան չի հաջողվելու շտկել իրավիճակը։ Օրվա ընթացքը կարող եք փոխել միայն դուք՝ այն էլ մեծ ցանկության դեպքում։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի մեկ րոպե անգամ միայնակ մնալ, ուստի նա ամեն վայրկյան զանգելու, հաղորդագրություն է ուղարկելու ձեզ կամ անդադար մտածելու է ձեր մասին։ Աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է արագ ավարտեք ձեր գործերը եւ շտապեք Նրա մոտ։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը ինչ-որ սխրանք անելու ցանկություն կունենա։ Սակայն Նա ցանկությունը չի կարողանա իրականացնել, քանի որ հնարավոր չէ անել այն, ինչ անիրական ու անկատար է։ Սակայն դուք ոչ միայն պետք է Նրա կողքին լինեք, այլեւ ամեն գնով սատարեք Նրան։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մարտի 29-ին ձեր սիրելի էակը կցանկանա կառավարել ձեզ, ինչը Նա կանի մեծ ոգեւորությամբ։ Սակայն եթե ձեզ դա այդքան էլ դուր չի գալիս, ավելի լավ է միանգամից բարձրաձայնեք, քանի որ Նա կարող է ընտելանալ այդ վիճակին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր մի քիչ ալկոհոլի օգնությամբ կարող եք լիցքաթափվել եւ ընդհանուր լեզու գտնել ձեր սիրելի անձնավորության հետ։ Սակայն պետք չէ չափն անցնել, քանի որ ալկոհոլի չարաշահումը կարող է օրվա վատ եւ անհաջող ավարտի պատճառ դառնալ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերն այսօր անսպասելի հանդիպում են կանխատեսել ձեզ։ Այսօր ձեր պատկերացումները կյանքի մասին փոխվելու են, քանի որ ամեն ինչ նորից վերլուծելու, հասկանալու եւ ընկալելու ցանկություն կառաջանա։ Լուրջ վերաբերեք այս ամենին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Տարակուսանքի մեջ եք լինելու, սակայն այս վիճակից դուրս գալու հարցում ոչ մեկը չի կարող ձեզ օգնել։ Սակայն եթե ինչ-որ մեկը ձեզ խորհուրդ տա, անպայման խորհեք այդ մասին՝ գլխապտույտ առաջացնող մտքերից ազատվելու համար։ Ճիշտ է, դա միգուցե լավագույն խորհուրդը չլինի, բայց կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր պարելու մեծ ցանկություն կունենաք, ընդ որում՝ ոչ միայն ձեր սիրելի անձնավորության, այլեւ հակառակ սեռի մյուս ներկայացուցիչների հետ։ Սա հուշում է ոչ թե այն մասին, որ դուք դժգոհ եք ձեր անձնական կյանքից, այլ պարզապես փոքրիկ արկածների կարիք եք զգում։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ձեր օգնության կարիքը կունենա։ Ընդ որում, Նրան պետք է օգնել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Նա ցանկանում է զգալ ձեր աջակցությունը, այն ամուր հենարանը, որ զգում է, երբ ձեր կողքին է։

https://style.news.am/arm/news/58389/marti-29-i-dzer-romantik-horoskopy.html

Be the first to comment on "ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*