«ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆ ԱՌԿԱ Է»

Շարունակում է Հայաստանում կրքերի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ Մինսկի խմբիհամանախագահների վերջին հայտարարությունը: Մեզ հետ զրույցում հայտարարությանը եւ դրահնարավոր հետեւանքներին անդրադարձավ նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ ԳՈՒՐԳԵՆԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ՝ այս տեսակետը ներկայացնելով.

«ԱՅՍ ԱՄԵՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵԿ ՄԱՐԴ` ՆԻԿՈԼՓԱՇԻՆՅԱՆԸ»

— Տարիներ շարունակ գնացել ենք ՄԽ համանախագահների հետբանակցությունների, եւ ոչ մի անգամ մեր տեսակետը չենք պնդել: Իսկ Ադրբեջանը փաստորեն կարողացավ իր սուտը անցկացնել, իսկմենք մեր ճշմարտության տերը չկանգնեցինք: Հիմա էլ քաղում ենքայդ ամենի պտուղները, որը չափազանց վտանգավոր է: Ինչ խոսք՝համանախագահների դիրքորոշման կտրուկ փոփոխության վրա իրմեծ ազդեցությունն է թողել նաեւ երկրի ներկայիս անկայուն, ցաքուցրիվ վիճակը: Արցախի այն հերոսները, ովքեր իրենցգործունեության ողջ ընթացքում բարձրաձայնել եւ իրենց ձայնըլսելի են դարձրել միջազգային հանրության մոտ, այսօր գտնվում ենճաղավանդակներից այն կողմ: Եվ բնական է, որ այս ամենը ազդումէ բանակցային գործընթացի վրա:

 Ո՞ւմ նկատի ունեք, պարոն Եղիազարյան` ճաղավանդակներիցայն կողմ հայտնված հերոսներ ասելով:

—  Մեկը հենց Ռոբերտ Քոչարյանին, ով Արցախի հերոս է, ով իր ողջգործունեության ընթացքում իր մեծ ներդրումն է ունեցել Արցախիհարցի վերաբերյալ: Ցավում եմ, որ, ինչպես հայտնիգաղտնալսումներում են փաստում ներկայիս իշխանությունները, Քոչարյանի գործը թեեւ ջուր է, բայց մեկ է, նա կալանքի տակ է: Սակայն թող իրենք հավատացած լինեն, որ Քոչարյանը դուրս էգալու, այսպես թե այնպես, այդ հարցը կլուծվի: Իսկ ինչ վերաբերումէ հայտնի ձայնագրություններին, ապա դրանից կարելի հստակհետեւություն անել. այս ամենի թիկունքում կանգնած է մեկ մարդ` Նիկոլ Փաշինյանը, ով էլ պատասխանատու է ողջ գործընթացիհամար, եւ սա տեսնում ու ի գիտություն են ընդունում նաեւմիջազգային հարթակներում:

— Լավ, ինչպե՞ս եքտեսնում Արցախի հարցիկարգավորումը, առավելեւս ՄԽ-իհայտարարությունիցհետո:

— Անկեղծ լինեմ, եսներկայիսիշխանությունների վրահույս չեմ դնում: Ի՞նչմտածել այն մարդումասին, ով ժամուկեսնստում է Ալիեւի կողքին, ու ինչպես մեր կողմն էհայտարարում, Արցախի հարցին չի անդրադառնում: Ուրեմն` թույլ տվեք սրանից հետո Փաշինյանի ոչ միխոսքին չհավատալ՝ Արցախի հարցի հետ կապված եւ առհասարակ:  Այս ամիսների ընթացքում նա ինչհակապետական գործողություններ ասես, որ չի արել, ինչ ցանկացել, ասել է: Ու այդ ամենն ընկալվում է, ոչ թեորպես սովորական մարդու խոսք, այլ  ինչպես Փաշինյանն է ասում, երկրի տերն ու տիրակալն է նմանարտահայտություններ անում: Ես մի բան կարող եմ ասել. լայնամասշտաբ պատերազմի վտանգն առկա է, եւայսօր պատերազմը ինչ-որ մեկի ջանքերով չէ, որ կանխվում է: Այդ պատերազմը առաջին հերթին կանխվում էԲաքու-Ջեյհանի խնդրով. կապրենք կտեսնենք: Մի բան էլ ավելացնեմ, պատերազմի դեպքում Ադրբեջանըհաստատ իր տարածքներից երեսուն տոկոս կկորցնի:

 Ինչո՞ւ:

— Որովհետեւ Ադրբեջանը չափազանց շատ խոցելի կետեր ունի: Մերամենամեծ խոցելի կետը ատոմակայանն է, սակայն այնպաշտպանված է նաեւ միջազգային հանրության կողմից: Այնպեսոր, թուրքերը հարձակվելուց առաջ պետք է իրենց հաշիվ տան, թեում վրա են հարձակվում եւ ինչ ակնկալիքներ ունեն: Ադրբեջանըծնկի բերելու մեր շանսերը շատ ավելի մեծ են, դա միանշանակ:

ԱՎԾ-ՈՒՄ ԿՍԱՐՔԵՆՆԵՐԳԱՂԹ, ԻՆՉ ՈՒՆԵՆՄՏԱԾԵԼՈՒ»

— Պարոն Եղիազարյան, ՀՀ վարչապետըՍտեփանակերտումկայացած ԱԽ նիստումիր ելույթի ընթացքումտարանջատեց ՀՀ եւԱրցախիժողովուրդներին՝ասելով…

— Ինչպես արդեն ասացի, իմ հավատը շատ քիչ է նրա հանդեպ: Ես նրա եւ ոչ մի խոսքին չեմ հավատում իսկզբանե: Նրա բոլոր խոսքերը սին, փուչ, անսպառ հայտարարությունների շարքից են: Նրա համար որքան քիչմարդ, այնքան հեշտ կառավարել կլինի: Իսկ որ այս իրավիճակով պայմանավորված` կսկսվի արտագաղթ, էլիխնդիր չունեն. ԱՎԾ-ում կսարքեն ներգաղթ, ի՞նչ ունեն մտածելու կամ կորցնելու: Փոխարենը, հայ ազգն էկորցնում, մարդիկ լքում են իրենց հայրենիքը: Տաս հազար աշխատատեղ կրճատվելուց հետո դրանց մինիմում70 տոկոսը, ով հնարավորություն ունեցավ ինքնաթիռի տոմս գնելու, կլքի հայրենիքը:

Լավ, ո՞ւր ենք գնալու այսպես:

— Կամ իրեն կուղարկենք, կամ ինքը մեզ կուղարկի:

— Ո՞ւր:

— Արտասահման:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Be the first to comment on "«ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆ ԱՌԿԱ Է»"

Leave a comment

Your email address will not be published.


*