4 հոգով դանակահարել են 53-ամյա ու 29-ամյա տղամարդկանց

Մարտի 19-ին՝ ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «որովայնի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն և «մեջքի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1966 թ. ծնված Վոլոդյա Խ.-ն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.10-ին, անհայտ անձի կողմից Չարենցի փողոցի 75 հասցեի մոտ դանակով հարված ստանալու հետևանքով:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Ոստիկանության Մարաշի բաժանմուքնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նրանց մարմնական վնասվածքներ են պատճառել 1995 թ. ծնված Գեղամ Թ.-ն, 1995 թ. ծնված Լևոն Կ.-ն, 1987 թ. ծնված Ժորա Հ.-ն և 1995 թ. ծնված Արմեն Մ.-ն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Գեղամ Թ.-ին և Լևոն Կ.-ին բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորա Հ.-ին և Արմեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Գեղամ Թ.-ն և Լևոն Կ.-ն ձերբակալվել են:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Be the first to comment on "4 հոգով դանակահարել են 53-ամյա ու 29-ամյա տղամարդկանց"

Leave a comment

Your email address will not be published.


*