ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը, որը նկարահանվել է Արցախում, բուռն քննարկման թեմա է դարձել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը, որը նկարահանվել է Արցախում, բուռն քննարկման թեմա է դարձել։ Նա իր ծառայակիցների հետ ինչ-որ տեղ է գնում ավտոմեքենայով։ Նկարահանողները քննարկում են այն հանգամանքը, որ Աշոտ Փաշինյանը չի օգտվում հոր պաշտոնական դիրքից, և նրան հատուկ մեքենայով չեն տեղափոխում։ Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն ինքն էր ցանկացել ծառայել Արցախում։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այն զորամասերի զինծառայողները, որտեղ ծառայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, ծառայություն են իրականացնում նաև առաջնագծում։ Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվել հուլիսի 9-ին։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը, որը նկարահանվել է Արցախում, բուռն քննարկման թեմա է դարձել։"

Leave a comment

Your email address will not be published.


*