Սարսափելի տեսանյութ:Ռուսաստանում հայազգի ձեռներեց է սպանվել (տեսանյութ)

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` համացանցում են հայտնվել Մոսկվայի շրջանում հայազգի ձեռներեց Գեւորգ Թումանյանի սպանության կադրերը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկու տղամարդ` առանց թաքցնելու իրենց դեմքը, զոհին սպասում նրա իսկ տան մուտքի մոտ: Երբ Թումանյանին նկատել են մոտենալիս, ով եղել է այլ անձի ուղեկցությամբ, քիլլերները վազել են, որի ժամանակ նրանցից մեկը կրակել է: Ուղեկցողը խուճապահար սկսել է վազվզել, սակայն չի կարողացել փրկել գործարարին կամ բռնել չարագործներից որեւէ մեկին: Կադրերում երեւում է, որ սպանության ականտես են եղել տարբեր անձինք: Ռուսական լրատվամիջոցների փոխացմամբ` զոհը զբաղելիս է եղել մանրածախ առեւտրով: Ստացված վնասվածքների հետեւանքով նա մահացել է տեղում: «Ասեք ինձ, ինչպես կարելի է օրը ցերեկով այսպես հարձակվել մարդկանց վրա: Սա նորմա՞լ է, 90-ականները վերադարձե՞լ են» — «360»-ի հաղորդմամբ` վրդովված ասել է զոհի հարազատներից մեկը: Նախնական վարկածի համաձայն` սպանությունը եղել է պատվիրված: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Սարսափելի տեսանյութ:Ռուսաստանում հայազգի ձեռներեց է սպանվել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*