«Իրեն հարգող ներդրողը Հայաստան չի գա ներդրում անելու նպատակով». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ավագանին, քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը հսկայական գործ ունեն անելու քաղաքին վայել շուք հաղորդելու տեսանկյունից: Երևանն ունի ինչպես զուտ էսթետիկական տեսանկյունից կարևոր, այնպես էլ անգամ քաղաքական ու տնտեսական բացառիկ նշանակություն ունեցող լուծման կարոտ խնդիրներ: Իրեն հարգող ներդրողը Հայաստան չի գա՝ տեսնելով, օրինակ, ՀՀ վարչապետի նստավայրը հանդիսացող Կառավարության շենքի անխնամ, լաքաթափ, ծլեպավոր պատուհաններն ու շքամուտքի աջ ու ահյակ կողմերում փակցված գունաթափ ու մաշված ցուցանակները կամ ՀՀ Ազգային Ժողովի անխնամ ցանկապատը: Խայտառակություն են Բաղրամյան պողոտայում և Արամի փողոցում տարիներ առաջ որպես կառուցվելիք շենքերի հիմք փորված ու դատարկ մնացած հսկայական փոսերը (դրանցից էլի կան քաղաքի տարբեր մասերում, ուղղակի հիշատակածներս հենց կենտրոնական մասում են, իսկ Բաղրամյանինը պարզապես աղբանոցի է վերածվել): «Մանկական աշխարհ» հանրախանութի մեռած շենքն էլ՝ վրադիր: Քաղաքային իշխանությունները կարող են համապատասխան ժամկետներ սահմանել, որպեսզի նշված շենքերի պատասխանատուները կամ սեփականատերերը կարգի բերեն իրենց գույքն ու տարածքը: Այդ պահանջը չկատարելու համար էլ պետք է սահմանվեն պատիժներ՝ սկսած խոշոր, շատ խոշոր տուգանքներից, վերջացրած շինությունների ու հողատարածքների բռնագրավմամբ: Սա, իհարկե, հին պատմություն է՝ նախկիններից մնացած ժառանգություն, բայց այս հարցերը լուծել է պետք»: https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/1460214014114285 Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "«Իրեն հարգող ներդրողը Հայաստան չի գա ներդրում անելու նպատակով». Արման Մելիքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*