Բակո Սահակյանը Կատարում Է Սերժ Սարգսյանի Հրահանգները. Փաշինյանի Դեմ Արցախում Մեդիապատերազմ Է. Տեսանյութ

????????????????????????????????????

րցախում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որտեղ նաև ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը, հստակեցրեց Արցախյան հիմնախնդրի հետ կապված Հայաստանի մոտեցումները: Փորձագիտական, քաղաքական դաշտն արձագանքեց: Իսկ ինչպե՞ս արձագանքեց արցախցին: «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Արցախի Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը նշեց. «Դժվար է ամբողջ արցախյան հանրության անունից խոսել, տարբեր կարծիքներ եղան: Ես գտնում եմ, որ Փաշինյանի վարած հստակ գիծն է՝ բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը և վերադարձնել Արցախին բանակցային սեղանի շուրջ: Սա պետք է դիտարկել որպես Փաշինյանի հստակ, սկզբունքային դիրքորոշում Արցախի խնդրի շուրջ:

Երբ որ Փաշինյանը հայտարարում է, որ մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից, ոմանց թվում է, թե ձեռքերը լվանում է, իրականում այդպիսի բան չկա: Հայաստանի ռազմական անվտանգության դոկտրիններում հստակ գրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Եվ ՀՀ նոր իշխանությունները փորձում են այդ անվտանգությունը օրեցօր ավելացնել:

«Բակո Սահակյանը կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգները,- ընդգծեց Հայկ Խանումյանը: – Փաշինյանի դեմ Արցախում մեդիապատերազմ է»:

Մանրամասն՝ : «Առաջին լրատվական»— ի տեսանյութում:

 

Be the first to comment on "Բակո Սահակյանը Կատարում Է Սերժ Սարգսյանի Հրահանգները. Փաշինյանի Դեմ Արցախում Մեդիապատերազմ Է. Տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*