«Նախկինները թող ձայններն այս հարցում գոնե կտրեն». Նաիրի Բադալյան

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան խնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածած հայտարարությամբ ԲԱՑԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ ԼՈՒԾՄԱՆ ՊԼԱՆԸ և ԸՆԳԾԵԼ, ՈՐ ԱՅՆ ՄՇԱԿՎԵԼ ՈՒ ԱՅՍ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՍՔԻ Է ԲԵՐՎԵԼ ԴԵՌ 2009-12 ԹԹ։

Այնպես որ լավն է, թե վատը այս տարբերակը, բայց դրա համար նոր իշխանություններին ազնիվ չէ քննադատել։ Հենց որ նախկինները թող ձայններն այս հարցում գոնե կտրեն։

Իսկ հիմա՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՊԼԱՆԸ

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին, համանախագահները վերահաստատում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը և հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Այն պետք է նաև ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝
անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն:

Համանախագահները շեշտում են իրենց կարծիքն այն մասին, որ այս սկզբունքները և տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար և տևական կարգավորման հիմքը և պետք է ընկալվեն որպես միասնություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծումը», — ասել են միջնորդները»:

Be the first to comment on "«Նախկինները թող ձայններն այս հարցում գոնե կտրեն». Նաիրի Բադալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*