«Ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից». Նազիկ Ավդալյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ես միշտ չէ, որ արտահայտում եմ իմ կարծիքը ֆեյսբուքում, բայց այս հայտարարության հանդեպ անտարբեր մնալ անհնար էր:
Շատ ցավալի է, սարսափելի, սիրտդ ճմլվում է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել, երբ մտածում ես, որ հայի դեմ էլ պետք է պայքարես՝ ազգդ միասնական պահելու համար:
Պարոն Հախվերդյան Ձեր անձը ձեր երգերի ճիշտ հակադարձությունն է:
Ես անընդհատ մտածում եմ` փորձում եմ հասկանալ, դուք գիտակց՞ում եք ձեր խոսքերի իմաստը։ Գիտակցո՞ւմ եք, որ նեքին թշնամանք եք քարոզում։
Չեմ զարմանա, եթե ներողություն խնդրեք և ասեք, որ ինչպես միշտ ալկոհոլի ազդեցության տակ եք եղել:
Բայց առավել ևս չեմ կարող հասկանալ այն զանգվածին, որոնք նորմալ են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին, մի բան էլ պաշտպանում են:

Ես ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից՝ այդ անհեթեթ արտահայտությունների համար»։

Հիշեցնենք, որ օրերս Նազիկն Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով Արցախում էր։ Նա Արցախի ծանրորդների հետ անց է կացրել մարզումներ։

Be the first to comment on "«Ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից». Նազիկ Ավդալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*