Ավազակային հարձակում՝ մուրացկանին օգնող կնոջ վրա

Երեւանում 27-ամյա կինն ավազակային հարձակման է ենթարկվել մուրացկան մի կնոջ օգնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ` Էրեբունի վարչական շրջանում

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձ հետևել են 27-ամյա կնոջը և Երևան քաղաքի Խորենացի փողոցում շրջապատելով նրան, ատրճանակի գործադրման սպառնալիքով պահանջել են գումար եւ ոսկյա զարդեր: Կինը նրանց է հանձնել իր մոտ առկա գումարը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ, ինչից հետո չարագործները դիմել են փախուստի։ Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: 27-ամյա կինը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ եւ ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում շատ արագ բացահայտել ավազակային հարձակումը, ձերբակալել կասկածյալներին, որոնցից մեկն անչափահաս է:

«Փաստինֆո»-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ դեպքի մասին: Պարվում է, որ հարձակման ենթարկված 27-ամյա կինը Ֆրանսիայի Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի է։ 2019 թվականի հունվարի 22-ին նա ժամանել է Հայաստան առողջական խնդիրներ ունենալու և վիրահատվելու համար եւ փետրվարի 25-ին պետք է վերադառնար Ֆրանսիա:

Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստացել։

Be the first to comment on "Ավազակային հարձակում՝ մուրացկանին օգնող կնոջ վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*