Թաղամասի բնակիչները, ուր տեղափոխվել է հայտնի մարդակերը, խուճապի մեջ են

 

Բրիտանացի մարդակեր Դեյլ Բոլինգերը, ով հայտնի է Քենթերբերցի Հանիբալ անունով, բանտում է անցկացրել միայն 5 տարի, դուրս է եկել բանտից, փոխել է բնակության վայրը և տեղափոխվել Նեբրասկա:

Հետաքրքիր է, որ տեղի բնակիչներին ոչ ոք չի զգուշացրել նոր հարևանի կյանքի մանրամասների մասին,- հաղորդում է Mirror-ը:

Բրիտանացի մոլագար Դեյլ Բոլինգերը տեղափոխվել է փոքրիկ ամերիկյան քաղաք երկու շաբաթ առաջ, բայց արդեն տեղի հայտնի դեմքն է դարձել: Իր հայրենիքում տղամարդը հայտնի էր դարձել 14 տարեկան աղջկա և հղի կնոջ սպանելու և ուտելու փորձի համար: Տեղի շերիֆ Մայք Ռոբինսոնին միայն զգուշացրել էին, որ իր շրջան է տեղափոխվում սեքսուալ հանցագործ, նրա վերաբերյալ այլ մանրամասների մասին որոշել էին լռել:

Բարեբախտաբար, Ռոբինսոնն անանուն խորհուրդ էր ստացել ավելի մոտիկից ծանոթանալու նոր բնակչի կենսագրությանը, հետևել էր այդ խորհրդին և սարսափահար եղել: Շերիֆի հետ սարսափահար են եղել նաև Բլերի մյուս բնակիչները. ոչ ոք չի ուզում ապրել մարդակերի կողքին: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող արգելել ազատության մեջ հայտնված մոլագարին ապրել այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում․ չէ՞ որ նա Ամերիկայի քաղաքացի է:

Be the first to comment on "Թաղամասի բնակիչները, ուր տեղափոխվել է հայտնի մարդակերը, խուճապի մեջ են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ