Համացանցը ծաղրում է Ծառուկյանի գրկախառնությունները

Համացանցում այժմ էլ հումորային մեկնաբանություններ են տարածվում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Տաքսի» և «13-րդ թաղամաս» ֆիլմերի դերասանների հանդիպման վերաբերյալ: Մասնավորապես, կադրերում երևում է՝ ինչպես է Ծառուկյանի հետ գրկախառնությունից հետո Բիբի Նասերին «բռնում մեջքը»:

Տեսանյութը՝ Kentron.tv-ի

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ, «Ներդրումներ և առևտուր» համաժողովի շրջանակներում, Գագիկ Ծառուկյանն «օդ էր բարձրացրել» օտարերկրացի հյուրին, որը ևս դարձել էր քննարկման թեմա:

Քննարկվածներից է նաև քարոզարշավներից մեկի ժամանակ տարեց տղամարդուն գրկելու և երկու անգամ օդ բարձրացնելու տեսանյութը:

Be the first to comment on "Համացանցը ծաղրում է Ծառուկյանի գրկախառնությունները"

Leave a comment

Your email address will not be published.


*