Վթար Գավառում. Վարորդի վիճակը ծանր է

 

Հունվարի 14-ին, ժամը 03:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սալոյի վանք» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի հատվածի մոտ 44-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 16 QQ 888 պետհամաարնիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Տ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել մոտակա ձորակը, ինչի հետեւանքով վարորդը ավտոմեքենայից դուրս է շպրտվել եւ հայտնվել քարերի մեջ:

Փրկարարները քարերի մեջից դուրս են բերել Տ. Ղ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տ. Ղ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Be the first to comment on "Վթար Գավառում. Վարորդի վիճակը ծանր է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ