«ԹՈՂ ԴՐՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐԸ ԼԱՎ ԻՄԱՆԱՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՓՈՂԵՐԸ ՋՈՒՐՆ ԵՆ ԳՑԵԼՈՒ»

Արցախում կարծես թե մի փոքր հանդարտվել են հող տալու թեմայով գերշիկացած կրքերը: Սակայն դա չիազդել մեկ քայլ անգամ չնահանջելու վճռականության վրա: Այդ տպավորությունը ստացանք նաեւղարաբաղյան ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմիվետերանների միության նախագահ, գեներալ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ (Ագո) հետ մեր զրույցից, որիընթացքում նա միանշանակ բացառեց հողերի հանձնման մասին խոսակցությունների իրականությունդառնալու ամեն մի հնարավորություն:

Գիտեք, ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ որեւէ նորմալհայ կարող է նման բան մտածել, բայց դե մենք ունենքպատմությունից տված մեծ դասեր: Նկատի ունեմ, որ միշտ էլ կարողէ գտնվեն ազգի դավաճաններ: Բայց ես հավատում եմ Արցախի եւ ՀՀիշխանություններին, մեզ, համենայնդեպս, ոչ ոք նման բան չի ասել: Հետո, մեր ժողովրդի դիրքորոշումը բոլորին է հայտնի, մենք երբեքչենք գնա հող հանձնելու ճանապարհով, ինչքան էլ դրսիցֆինանսավորող ներքին որոշ ուժեր փորձեն այդ միտքը առաջտանել, դա դարձնել դոգմա: Թող դրսի ֆինանսավորողները լավիմանան, որ իրենց փողերը ջուրն են գցելու: Ինչքան էլ ուզենքայքայեն մեր երկիրը ներսից ու դրսից, մեկ է, էդ խոսացողներին, մեղմ ասած, բանի տեղ դնող հաստատ չի լինելու: Իսկ էսօր ովչգիտի, որ դրսից մեծ փողեր են տալիս հայկական ավանդականընտանիքների քայքայման համար` էլ համասեռամոլ, էլաղանդավոր: Բայց մեկ է, չի ստացվելու: Մենք միասնական ենքլինելու միշտ, կարող է կան մի քանի մոլորյալներ, բայց դրանք չեն կարող մեծ թիվ կազմել: Ո՛չ ՀՀիշխանությունները, ո՛չ էլ, առավել եւս, Արցախի իշխանություններն ու ժողովուրդը, որի խոսքը ամենաորոշիչնէ, ոչ մի թիզ հող չի տալու թշնամուն: Ես միշտ ասել եմ ու էլի կասեմ` սա Արցախի կամ Հայաստանի հարց չի, սա համայն հայության հարցն է: Ես չեմ կարծում, որ որեւէ հայ կգտնվի մեր օրերում, որ կուզենա պատմությանմեջ իր անունը գրվի որպես դավաճան, եւ որ այդ պիտակը ուղեկցի ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ողջգերդաստանին:

— Շատ են խոսում նաեւ, որ հող չտալու հետեւանքը կարող է նորպատերազմը լինել:

— Այսպես ասեմ՝ պատերազմ լինելու է, էսօր կլինի, վաղը, ոչ ոք չիկարող ասել: Բայց այն, որ Թուրքիան շատ ակնհայտպատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, փաստ է: Մոտ ժամանակներս հնարավոր է պատերազմ չլինի, որովհետեւ հիմա իրենք դեռ լուրջ նախապատրաստականաշխատանքներ են իրականացնում: Ես Ձեզ ավելին ասեմ, պատերազմի վտանգը կախված է ամբողջ աշխարհի վրա: Ես, որպես ճանապարհ անցած զինվորական, վստահ կարող եմ ասել, որ մեծ համաշխարհային պատերազմի վտանգ կա, ամբողջ ազգերըխառնվելու են իրար, եւ հենց այդ ժամանակ այն փոքր ազգերը, որոնք հույսը դնում են գերտերությունների վրա, առաջինն ենտապալվելու: Որովհետեւ, այդ գերտերությունները հազիվկարողանան իրենք իրենցով զբաղվեն: Ա՛յ, դա մենք պետք է գիտակցենք ու միշտ պատրաստ լինենք: Էդ դրսիֆինանսավորողները լավ գիտեն, որ Հայաստանը կարող են թուլացնել միայն իրենց այլասերված ծրագրերով, գաղափարներով` աղանդ, համասեռամոլություն ու նման բաներ:

Փաստորեն, Դուք եւս պատերազմի վտանգ տեսնում եք: Բայցահա վերջին շրջանում մարտական ճանապարհ անցած անձանցփորձում են ներգրավել այս կամ այն քրեական հնչեղ գործերով: Սա ինչպե՞ս կանդրադառնա մեզ վրա:

— Իհարկե, ես չեմ ողջունում, որ ճանապարհ անցած մարդկանցփորձում են նսեմացնել: Բայց միաժամանակ համաձայն չեմ, որայսօր տարբեր գործերով անցնող անձինք իսկապես ավանդ ունենբանակի կայացման գործում: Ես չեմ ուզում որեւէ մեկինպաշտպանել, մյուսին` սեւացնել, չէ: Այո, կան կոնկրետ մարդիկ (չեմուզում անուններ տալ), որ իսկապես քաղաքական հալածանքներիեն ենթարկվում այսօր: Բայց ոչ բոլորն են, այսպես ասած, անմեղմեղավորներ, ինչպես որ ներկայացնում են իրենց: Լավ, կոնկրետօրինակ բերեմ. 2016 թվականի ապրիլյան պատերազմիհետեւանքները կարո՞ղ է իմ վրա են, իհարկե` ոչ: Ո՞վ է եղել պաշտպանության նախարարը այն ժամանակ: Հիմա, եթե 2016 թվականին պատասխանատվության չենթարկվեցին մեղավորները, դա չի նշանակում, որպիտի այդպես անմեղ էլ մնան: Ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա: Պատասխանատվությունից խուսափել ուղղակի անհնար է, պարզապես մեկը մի քիչ ավելի շուտ էպատասխան տալիս, մյուսը` ուշ, տարբերությունը դա է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Be the first to comment on "«ԹՈՂ ԴՐՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐԸ ԼԱՎ ԻՄԱՆԱՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՓՈՂԵՐԸ ՋՈՒՐՆ ԵՆ ԳՑԵԼՈՒ»"

Leave a comment

Your email address will not be published.


*