«Մուննաթ գալ, որ մարդը չի կարողանում փող աշխատել, նույն է՝ նեղանաս նրանից, որ ծնվել է երեքշաբթի օրը». Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, մարդու աղքատության պատճառներից մեկը հենց ինքն է՝ իր գլխից է, ինչպես ասում է դասականը: Բայց սպասել, որ բոլորը միևնույն բիզնես կամ աշխատանքային ունակություններով, բնավորությամբ ծնվեն՝ իրատեսական չէ:

Եթե ուզում ես մարդու մեջ ինչ-որ բան փոխել, ապա դա անում են կրթության և դաստիարակության միջոցով ու տարիների ընթացքում: Թեև իրականության մեջ դրան էլ առանձնապես չեմ հավատում: Երկու տղա ունեմ՝ երկուսին էլ տվել եմ նույն դաստիարակությունը, նույն հնարավորությունները: Սակայն նրանցից մեկը փայլուն բիզնեսմեն է, մյուսը խոհա-փիլիսոփա:

Նեղանալ մարդուց, առավել ևս մուննաթ գալ, որ նա չի կարողանում փող աշխատել, նույն է՝ նեղանաս նրանից, որ ծնվել է երեքշաբթի օրը»:

Be the first to comment on "«Մուննաթ գալ, որ մարդը չի կարողանում փող աշխատել, նույն է՝ նեղանաս նրանից, որ ծնվել է երեքշաբթի օրը». Արա Պապյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ