7 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ նման արհամարհական վերաբերմունք է դրսևորվում ԱԺ-ի հանդեպ. Մարուքյան. news.am

Կառավարության ծրագիրը կոնկրետ չէ, չի պատասխանում ինչպես հարցին: Այս մասին, փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«7 տարվա մեջ, որ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների: Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ես հիշեցի, որ մեկ տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագիր էր բերելու, ինձ էր զանգել Վաչե Գաբրիելյանը և ասում էր՝ «Ելք» և ԲՀԿ խմբակցությունների հետ միասին հանդիպեմ, ներկայացնեմ ծրագիրը: Մենք մերժեցինք, որովհետև ասացինք, որ ծրագիրը նախ պետք է վարչապետը ներկայանցի, երկրորդ, անընդունելի է այլ խմբակցության հետ ծրագիր ներկայացնել: Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ ծրագիրը քննարկվել է մինչև ԱԺ գալը: Իսկ հիմա ծրագիրն անհնար է փոխել, անփոփոխելի է: Խորհրդարանն արհամարհվել է»,- ասաց Մարուքյանը:

Be the first to comment on "7 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ նման արհամարհական վերաբերմունք է դրսևորվում ԱԺ-ի հանդեպ. Մարուքյան. news.am"

Leave a comment

Your email address will not be published.


*