«Կովերին կարելի է, Շպռոտին՝ ոչ». երգչուհին՝ տարազ հագնելու մասին

 

 

Սոցցանցերում մեմ դարձած՝ տարազով կովի պաստառն անտարբեր չի թողել նաեւ Շպռոտին։ ԱՄՆ-ում բնակվող եւ ստեղծագործող երգչուհին, որի վերջին տեսահոլովակը քննադատությունների է արժանացել, թեմայի վերաբերյալ գրառում է արել Instagram-ում։

«Wow, փաստորեն միայն ՇՊՌՕՏ-ին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ անցած տարի Շպռոտը ներկայացրեց իր եւ ռեփեր Eric Shane-ի համատեղ երգի տեսահոլովակը, որը համացանցում լայն քննարկումների առիթ դարձավ։

«Գարուն եկավ» հոլովակում Շպռոտը հանդես է եկել համարձակ կերպարներում, ինչպես նաեւ՝ տարազով։ Իր հասցեին հնչած քննադատություններին երգչուհին այսպես է պատասխանել.

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»:

Be the first to comment on "«Կովերին կարելի է, Շպռոտին՝ ոչ». երգչուհին՝ տարազ հագնելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ