Մայրը թլպատել է իր 5-ամյա դստերը.կանացի թլպատման գործով առաջին մեղադրական դատավճիռը

Լոնդոնի արվարձանում բնակվող Ուգանդայից ժամանած կինը Մեծ Բրիտանիայում առաջինն է մեղավոր ճանաչվել կանացի թլպատման համար։ Նա թլփատել է իր դստերը, հաղորդում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է նաև, որ նրա մոտ սև կախարդության ծիսակարգի հետ կապված մի շարք նյութեր են հայտնաբերվել։ 5-ամյա փոքրիկն ասել է, որ վիրահատության համար մայրը գրբացի է իրենց տուն հրավիրել, իսկ իրեն մահճակալին են կապել։
Երբ արնահոսություն է սկսվել, մայրը շտապօգնություն է կանչել՝ ասելով, որ երեխան վնասվել է, երբ փորձել է պահարանից բլիթներ վերցնել։ Որպեսզի ոչ ոք իր դեմ վկայություն չտա, կինը հմայական խոսքեր է գրել թղթին և կիտրոնի մեջ դրել։ Իսկ սառնարանում սոցիալական ծառայությունների աշխատակիցները կովերի լեզուներ են գտել, որոնցում մեխեր են մխրճված եղել։
Պարզվել է, որ կինն այդ կերպ փորձել է ստիպել լռել սոցիալական աշխատակիցներին, ոստիկաններին և գլխավոր դատախազ Էլիսոն Սոնդերսին։
Այժմ երեխան որդեգրված ընտանիքում է։
https://hayacq.com/39843—5-.html

Be the first to comment on "Մայրը թլպատել է իր 5-ամյա դստերը.կանացի թլպատման գործով առաջին մեղադրական դատավճիռը"

Leave a comment

Your email address will not be published.


*