Արարատի մարզում ընտանեկան վիճաբանություն է տեղի ունեցել. երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունն այնքան է թեժացել, որ տղամարդը հարվածներ է հասցրել հղի կնոջը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Ըստ 25-ամյա կնոջ հայտարարության՝ հարվածների հետևանքով ինքը կորցրել է մեկ ամսական երեխային:
Սակայն երիտասարդ ամուսինների վիճաբանությունն այսքանով չի ավարտվել: Ժամեր անց էլ վիճաբանել են նրանց ծնողները, երիտասարդ հարսի սկեսուրը հարվածել է հարսի հորը, ինչից հետո էլ վերջինիս փեսան է սպառնացել է սպանել աներոջը:
Be the first to comment on "Ամուսինը հարվածել է հղի կնոջը. վերջինս կորցրել է երեխային. բանը դրանով չի ավարտվել"