35-ամյա տղամարդն ընկերուհու անչափահաս դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

 

35-ամյա տղամարդը մեղադրվում է 5-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ անչափահասն ամբաստանյալի աթոռին հայտնված տղամարդու ընկերուհու երեխան է, տղամարդը նրանց հյուրընկալել է իր՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող տանը: Երբ ընկերուհին տնից բացակայել է, եւ փոքրիկը մնացել է իր խնամքին՝ տղամարդը երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Ըստ մեղադրանքի՝ տղամարդը, 19.08.2017 մինչեւ 01.09.2017թ. ընկած ժամանակահատվածում հյուրընկալելով ընկերուհուն եւ վերջինիս 07.03.2012թ. ծնված մանկահասակ դստերը, օգտվելով երեխայի անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 14 տարին չլրացած մանկահասակ փոքրիկի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Be the first to comment on "35-ամյա տղամարդն ընկերուհու անչափահաս դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել"

Leave a comment

Your email address will not be published.


*