Ժպտադեմ Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով, նոր աշխատանքներով ու ձեռքբերումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Այս անգամ դերասանուհի-սցենարիստը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային լուքով։ Իսկ ժպիտ պարգեւող լուսանկարին կից Դիանա Գրիգորյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքի գույները»։

Ավելի վաղ Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի միջոցով  շնորհավորել էրԱմանորն ու Սուրբ Ծնունդը՝ գրելով․

«Տարին տարու վրա գլորում ենք, տարավերջին ուրախանում և սպասում նոր տարուն` հույս փայփայելով, որ նոր տարին հաստատ Մեր տարին է լինելու և որ նոր տարուն հաստատ կիրականան Մեր ցանկությունները…. Միֆ…Իրականում մեր ցանկություններն իրականացնողները Մենք ենք: Հաճախ ենք բողոքում տարուց, բողոքում, որ այս տարում շատ անառողջ բաներ եղան, անհաջողությունների մի շղթա էր, կորուստները շատ էին և այլն… բայց մի բան հաշվի չենք առնում, ախր այս ամենը հենց ինքը Կյանքն է և մենք լինելով այս մեծ կյանքի փոքրիկ ու ժամանակավոր հյուրերը չենք գիտակցում, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, չենք հասկանում , որ երբ տարին ավարտվում է, ոչ թե պետք է տարուց դժգոհել ու լիահույս սպասել նոր տարվան`ակնկալելով, որ նոր տարին լույս է սփռելու Մեր վրա, այլ պետք է նաև մեզ վերանայենք, Մեզ, չէ որ Մենք ապրելով ենք իմաստանում և ամեն մի փորձություն մեզ բաժին հասած ևս մի քայլ է դեպի իմաստություն, ուստի տարուց բողոքելու փոխարեն, պիտի շնորհակալ լինենք , որ այդ տարին էլ ապրեցինք , որ 365 օր մենք լույս տեսանք ու քաղցած չմնացինք, իսկ դժվարությունները հաղթահարելով ավելի ուժեղացանք: Մենք պիտի հասկանանք, որ ամեն բան ինչ լինում է հօգուտ մեզ է լինում և մենք` դասեր քաղելով կյանքի անակնալներից, չպիտի նահաջնենք, եթե Աստված մեզ հնարավորություն է տալիս նոր կյանք սկսելու` չպետք է կրկին ետ գնալ, քանի որ մենք այդպես ենք սովոր, կամ Մեզ այդպես են սովորեցրել, Ոչ ու կրկին Ոչ: Ամեն նոր տարին ևս մի քայլ է դեպի իմաստուն կյանք, ուստի դասերը լավ սերտելով Մենք նոր տարի պիտի մտնենք փոխված, Մենք նոր տարի պիտի մտնենք Մեզ ավելի շատ սիրելով ու հարգելով , Մենք նոր տարի պիտի մտնենք նոր ու առողջ մտքով ու նոր տարին պիտի ծառայեցնենք Մեզ, Մեր նոր կյանիքն, Մեր փոխված կյանքին ու անենք ամեն ինչ`երջանիկ լինելու համար: Հիշե’ք, ամեն ինչ Մեր ձեռքերում է , ուստի գործել է պետք այլ ոչ սպասել… Դե առաջ. Նոր տարին սպասում է Մեզ, իսկ Մենք արդեն պատրաստ ենք փոխել Մեզ, սիրել Մեզ, աշխատել և գնալ դեպի Նոր կյանք:

2019ը թող օրհնյալ և պտղաբեր տարի լինի…

Շնորհավոր Նոր տարի…»։

Be the first to comment on "Ժպտադեմ Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը"

Leave a comment

Your email address will not be published.


*