Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է վարվեն միայն Բաքվի և Երևանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Բաքվի ու Երևանի միջև: «Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ: Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», — Ալիևի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: Ալիևն ընդգծել է, որ միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի միջնորդները նույնպես հավանության չեն արժանացրել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:

http://www.slaq.am/arm/news/1294331/

Be the first to comment on "Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է վարվեն միայն Բաքվի և Երևանի միջև"

Leave a comment

Your email address will not be published.


*