Գիտնականները հայտնել են գրիպով վարակվելու անսպասելի պատճառի մասին

Գրիպի վիրուսով վարակվելու հավանականությունը կախված է կոկորդի եւ քթի լորձաթաղանթի միկրոֆլորայից: Այս մասին նշված է PLoS One ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
2012-ից 2014 թվականներն ընկած ժամանակահատվածում գիտնականները դիտարկումներ են անցկացրել Նիկարագուայից շուրջ 500 ընտանիքների շրջանում: Նրանց առաջին հերթին հետաքրքրել է վիրուսի տարածումը մեկ ընտանիքի անդամների շրջանում: Հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են առողջ փորձարկվողներից (որոնց ազգականները գրիպով էին վարակվել) վերցրած արյան, բերանի ու քթի միկրոֆլորայի նմուշները, այնուհետեւ հաջորդ 2 շաբաթում հետեւել են նրանց առողջական վիճակին:
Պարզվել է, որ վիրուսի տարածման գործում մեծ դեր են խաղում քթի եւ կոկորդի մեջ բնակություն հաստատող բակտերիաները: Այսպես՝ Alloprevotella եւ Prevotella կարգի բակտերիաները զգալիորեն մեծացնում են գրիպով վարակվելու հավանականությունը, մինչդեռ Bacteroides vulgatus-ը, հակառակը, այս պրոցեսին խոչընդոտում է:
Գիտնականները սա կապում են այն հանգամանմքոի հետ, որ միկրոֆլորան մշտական ազդեցություն է ունենում ինչպես բնածին, այնպես էլ ադապտիվ իմունիտետի վրա:
Մի կողմից միկրոֆլորայի մոդիֆիկացիան մարդուն կարող է պաշտպանել վիրուսից պաշտպանվելուն: Մյուս կողմից, սակայն, ինչպես նշել է Էն Արբորում Միչիգանի համալսարանից (ԱՄՆ) Բեթսի Ֆոքսմենը, գիտնականներն առայժմ հեռու են միկրոֆլորայի կամայական մանիպուլյացիաներից եւ «բակտերիալ» հաբերի ստեղծումից:
https://hayacq.com/39060—.html

Be the first to comment on "Գիտնականները հայտնել են գրիպով վարակվելու անսպասելի պատճառի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ