Վրաստանում 13 մարդ է մահացել խոզագրիպից

Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ: Այդ մասին հայտնել է Rustavi հեռուստաընկերությունը: «H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել

Բուժհիմնարկներն աշխատում են արակարգ ռեժիմով… ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատված է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել է մահվան տասը դեպք»,- հայտնում է հեռուստաալիքն իր կայքում:

Հանրապետության առողջապահության նախարարությունում նշում են, որ մահվան դեպքերի հիմնական պատճառը պացիենտների խրոնիկական հիվանդություններն են կամ ժամանակին բժիշկներին չդիմելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.iravunk.com/news/75059

Be the first to comment on "Վրաստանում 13 մարդ է մահացել խոզագրիպից"

Leave a comment

Your email address will not be published.


*