Գրիպի և ՍՇՎ-ի թեժ շրջան է. պետք է արդյոք երեխաներին դպրոց և մանկապարտեզ տանել

Շատ ծոնղներ այսօր հարց են հնչեցնում, արդյոք պետք է այս շաբաթ երեխաներին դպրոց և մանկապարտեզ տանել։  Վերջիվերջո Հայաստանում գրիպի և ՍՇՎ–ի թեժ շրջան է և ծնողները վախենում են, որ իրենց երեխաները կարող են վարակվել և հիվանդանալ։

Մանկաբույժ Մարի  Դարակչյանը պնդում է, որ երեխաները դպրոց կամ մանկապարտեզ կարող են գնալ այն դեպքում, եթե նրանք առողջ են։ Իսկ եթե երեխան հիվանդ  է, ավելի լավ է նրան տանը թողնել. Դպրոց գնալով՝ երեխան կարող  է ոչ միայն վարակել մյուս երեխաներից, այլև ինքն էլ մյուս հիվանդներից ուրիշ վիրուսներ կամ բակտերիալ ինֆեկցիաներ ձեռք բերել, ինչը կխորացնի նրա վիճակը։

Ինչպես նշեց մանկաբույժը որոշ ծնողներին թվում է, որ եթե երեխան բարձր ջերմություն չունի և եթե դեղերի ընդունումից հետո ջերմությունը ընկնում է, ապա երեխան այլևս հիվանդ չի համարվում  և կարող է դպրոց կամ մանկապարտեզ գնալ։

Իրականում ջերմության բացակայությունը առողջության ցուցանիշ չէ. եթե երեխան մրսած է, եթե հազում է կամ սրտխառնոց ունի և եթե նրա մոտ գրիպի կամ ՍՇՎ–ի այլ նախանշաններ կան նա արդեն հիվանդ է համարվում և պետք է տանը բուժվի։

Եթե հիվանդ երեխաները դպրոց կամ մանկապարտեզ չգնան, նրանք ավելի արագ կապաքինվեն և մյուս երեխաների շրջանում չեն տարածի հիվանդությունը։

Երեխաներին, որոնք դպրոց կամ մանկապարտեզ են գնում, ցանկալի  է անձնական հիգիենայի կանոններին սվորեցնել. երեխան պետք է սովորի հաճախ լվանալ ձեռքերը, իսկ եթե նման հնարավորություն չկա, դրանք խոնավ անձեռոցիկներով մաքրի, իսկ օգտագործված անձեռոցիկները միշտ դեն նետի։

Բժիշկ Դարակչյանը նշեց, որ եթե երեխան արդեն հիվանդացել է, նրան մեծ քանակությամբ հեղուկ պետք է տալ՝ ջուր, թեյ, առանց շաքարի կոմպոտներ կամ կաթ։

Եթե սակայն երեխան քրոնիկ հիվանդոթյուններ ունի, այդ թվում սրտի հիվանդություններ կամ դեֆեկտներ, եթե նրա մոտ բարձր ջերմություն է, որը հնարավոր չէ իջեցնել, խորհուրդ չի տրվում  ինքնաբուժությամբ զբաղվել. Ավելի լավ է դիմել բնակավայրի մանկաբույժին, որը բուժում կնշանակի, իսկ անհրաժեշտության դեպքում երեխային ստացիոնար կուղարկի։

Ինքնաբուժությունը նույնպես խորհուրդ չի տրվում, եթե երեխան 3 ամսականից փոքր է։

Քանի որ երեխաները բարձր ռիսկի խմբում են համարվում, նրանց մոտ գրիպից բարդություններն ավելի հաճախ են լինում, քան մեծահասակների մոտ. նրանց խորհուրդ է տրվում սեզոնի սկզբում գրիպի դեմ պատվաստել։

med.news.am

Be the first to comment on "Գրիպի և ՍՇՎ-ի թեժ շրջան է. պետք է արդյոք երեխաներին դպրոց և մանկապարտեզ տանել"

Leave a comment

Your email address will not be published.


*