Հայերի մասնակցությամբ մահվան ելքով ծեծկռտուք՝ Ղազախստանում

Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ, 1997 թվականին ծնված Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնում է NUR.KZ-ն։

Կալանավորվածներից 2-ը հայեր են՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի և Մալխասյան Սոխակ Սամվելի, մյուսը ոմն Նադիրբեկով Քաիր Խամիտովիչն է։

Նշվում է, որ Ամանորին ռեստորանի այցելուները վիճաբանել են, որի ընթացքում 23-ամյա բնակիչը դանակի հարվածներ է ստացել ու մահացել։

Հայերի մասնակցությամբ մահվան ելքով ծեծկռտուք՝ Ղազախստանում

Be the first to comment on "Հայերի մասնակցությամբ մահվան ելքով ծեծկռտուք՝ Ղազախստանում"

Leave a comment

Your email address will not be published.


*