«Պետական դավաճանությունը պարտակելու գործողությունը նույնպես պետական դավաճանություն է». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ տարիներին տեղի ունեցած պետական դավաճանությունների մասին հանրային լայն քննարկումները կամաց-կամաց, բայց հիմնավորապես, մտնում են քաղաքական օրակարգ։ Արթուր Մկրտչյանի սպանությունից մինչև էներգետիկ հզորությունները ռուսներին հանձնելը, ռուսահպատակ Միքայել Հարությունյանից մինչև Քառօրյա պատերազմի մութ ծալքերն այսօր հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։ Այդ փաստերը քննելը, հարցադրումներ անելը, պահանջներ ձևակերպելը հանրային վարքի բաղկացուցիչ մասն է դարձել։ Ժամանակն է, որ քաղաքացիներն առաջին հերթին իրենք իրենց խոստանան, որ այս գործերը բարձրաձայնելու հարցում հետևողական կլինեն ու չեն բավարարվի Թավշյա հեղափոխության՝ «բեր փակվիր-գնա ապրի» տնտեսական առկա կոնցեպտով։ Աշխարհում ոչ մի լուրջ երկիր պետական դավաճանության հանդեպ «․․․-գնա ապրի» սկզբունքով չի կայացել, միայն վերացել է կամ ուրվական դարձել։ Ինքնիշխան պետության կայացման համար հանրության շրջանում առաջին հերթին կատարյալ անհանդուրժողականություն պետք է լինի «պետական դավաճանություն» երևույթի հանդեպ։ Վերջինս պետք է դիտարկվի որպես պղծություն մարդու ու նրա կառուցած պաշտպանիչ սրբագործված օրգանիզմի՝ պետության, հանդեպ։ Հենց այդ գիտակցման փաստով էլ կյանքի է կոչվում բոլոր դավաճաններին ամենախիստ պատժի ենթարկելու հանրային պահանջը։ Նման պահանջի դեմ ծածուկ կարող են հանդես գալ միայն պետական դավաճանության փաստի արտաքին շահառուները ու երկրի ներսում նրանց կամակատարները։ Կարծում եմ, այսօր ոչ ոք չի ցանկանա ընդգրկվել արտաքին ուժերի կամակատարների ու սպասարկուների շարքերում։ Պետական դավաճանությունը կամա թե ակամա պարտակելու գործողությունը նույնպես պետական դավաճանություն է և հետագայում նույն երևույթի կրկնման նախադուռը։ Այդ դուռը պետք է փակվի ընդմիշտ»։

https://mamul.am/am/news/140837/%C2%AB%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7%C2%BB-%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8-%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Պետական դավաճանությունը պարտակելու գործողությունը նույնպես պետական դավաճանություն է». Սարո Սարոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*