Կրակոցներ Երևանում

Դեկտեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Սարգսյանը վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://www.iravunk.com/news/74068

 

Be the first to comment on "Կրակոցներ Երևանում"

Leave a comment

Your email address will not be published.


*