Ահա նոր իշխանության ձեռքբերումը Արցախի հարցով. Իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք. Էլմար Մամեդյարով

Իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք, ինչը մեզ երկար ժամանակ չէր հաջողվում. Էլմար Մամեդյարով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքում փոխըմբռնման հասնելու մասին, հաղորդում է «Интерфакс»-ը: «Կարծում եմ՝ Միլանում վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք, ինչը մեզ երկար ժամանակ չէր հաջողվում»,- դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով՝ 2019 թվականին Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կմնա ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը:

Նյութի Աղբյուրը: https://hayinfo.info/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/%d5%a1%d5%b0%d5%a1-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1/

Be the first to comment on "Ահա նոր իշխանության ձեռքբերումը Արցախի հարցով. Իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք. Էլմար Մամեդյարով"

Leave a comment

Your email address will not be published.


*