Ահա, թե ինչու է Աստված որոշ մարդկանց բերում մեր կյանք և հետո տանում նրանց

Երբեմն դժվար է բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ հայտնվում մեր կյանքում, և թե մենք ինչու ենք  նրանց նկատմամբ ինչ-ինչ զգացմունքներ ունենում,  թե ինչու ենք մենք ինչ որ անծանոթ մարդու նկատմամբ ջերմ զգամունք սկսում տածել:  Աստված այդ մարդկանց բերում է մեր կյանք, որովհետև նրանք  անհրաժեշտ են մեր կյանքում տվյալ պահին:  Դրանք այն մարդիկ են, որ մեզ կյանքի կարևոր դասեր են տալիս :

Հետ նայելով մենք հասկանում եք որ այդ մարդկանց հետ կապը մեզ ինչ որ բան է տվել, ինչ-որ բան է սովորեցրել:

Հետաքրքրականն այն է, որ այդ մարդկանց մեծամասնությունը ժամանակավոր են եղել մեր կյանքում,  որովհետև  Աստծո նպատակը մեզ նրանց միջոցով այլ ուղի ցույց տալն է: Եվ եթե մի փոքր ուշադիր ու հետևողական լինենք  կտեսնենք, թե ինչպիսի մարդիկ են հայտնվում մեր կյանքում: Աստված մեր կյանք ուղարկում է հենց նրան, ով  անհրաժեշտ է մեզ տվյալ պահին: Նրա միջոցով նա տալիս է իրեն ուղղված հարցերի պատասխանները:

Պարզապես մենք այդ ժամանակավոր մարդկանցից որոշներին  մշտական ենք դարձնում մեր կյանքում: Եվ եթե չի ստացվում նրան ‘սեփականացնել’,  սկսում ենք տխրել, քանի որ մենք դեռ չենք սովորել ազատ արձակել: Մենք ընտելանում ենք ու չենք ցանկանում բաց թողնել այդ մարդկանց, բայց նրանց առաքելությունն արդեն ավարտված է:

Պետք է հավատալ, որ  ազատ  արձակելով այդ մարդկանց, մեր կյանքում տեղ է  բացվում այլ մարդու համար, եթե նույնիսկ նրա մասին չգիտենք: Կարևոր է, որ մեր կյանքում հայտնվի այն միակը, ով կբռնի ոչ թե մեր ձեռքը, այլ հոգին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Be the first to comment on "Ահա, թե ինչու է Աստված որոշ մարդկանց բերում մեր կյանք և հետո տանում նրանց"

Leave a comment

Your email address will not be published.


*