Սերժը եկավ, խլացրեց, գնաց

Վերջին օրերին քննարկման լայն թեմա է դարձել Սերժ Սարգսյանի՝ ընտրություններին մասնակցելու հարցը: Հատկանշական է, որ հանրությունը քննարկման թեմա է դարձրել ոչ թե վերջինի` ընտրություններին մասնակցելու փաստը, այլ պրոցեսը: Քաղաքացիներին հատկապես անհասկանալի է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու ներկայացավ` ռադիոխլացուցիչներով կահավորված ուղեկցող մեքենայով (ինչպես նախկինում), որի հետևանքով խաթարվեց լրագրողների աշխատանքը և ինտերնետային կապը: Բացի այդ, վերջինին ուղեկցող անձանցից մեկն անընդհատ փակում էր լրագրողների ճանապարհը՝ թույլ չտալով մոտենալ և հարցեր ուղղել:

Ասում են, որ այս հանգամանքն անընկալելի է դարձել մեծ թվով քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է վերջինը շարունակել օգտվել նման արտոնություններից:

Համաձայն շրջանառվող լուրերի, քաղաքացիները հարցեր են հնչեցնում, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրավունք ունի խլացուցիչներով կահավորված ուղեկցող ավտոմեքենայով տեղաշարժվել և արդյո՞ք պատասխանատվության չի ենթարկվելու վերջինին ուղեկցող և լրագրողների աշխատանքը խոչընդոտող անձը:

Ասում են նաև, որ հանրությանը զարմանք է հարուցել այն հանգամանքը, որ ոստիկանությունը, կառավարությունը որևէ կերպ չեն արձանագրել տվյալ փաստերը և պարզաբանում չեն ներկայացրել:

https://mamul.am/am/news/139515/%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA%D5%A8-%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE-%D5%AD%D5%AC%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D6%81-%D5%A3%D5%B6%D5%A1%D6%81

Be the first to comment on "Սերժը եկավ, խլացրեց, գնաց"

Leave a comment

Your email address will not be published.


*