Իսպանական ուշագրավ հանգստավայրը ադիբուդիներով պատված լողափ է հիշեցնում

Oddity central-ն անդրադարձել է Իսպանիայի Կանարյան կղզիներից մեծությամբ երկրորդ կղզու՝ Ֆուերտեվենտուրայի արտասովոր սպիտակ ավազով պատված լողափին:

Լողափի արտասովոր ու ամենագրավիչ մասը հենց սպիտակ ավազն է, որն առաջին հայացքից եգիպտացորենի բոված հատիկներ է հիշեցնում: Լողափն, ասես, պատված լինի միլիոնավոր «ախորժալի» ադիբուդիներով: Սակայն դրանք իրականում կորալների քարե կտորներ են:

Այս լողափը, թեև ուշագրավ է և յուրովի գեղեցիկ, այնքան էլ շատ այցելուներ չի ունենում, քանի որ լողալու և արևային լոգանք ընդունելու համար այնքան էլ հարմար չէ, ինչպես փափուկ ավազով պատված լեղափները:


http://www.slaq.am/arm/news/1288213/

Be the first to comment on "Իսպանական ուշագրավ հանգստավայրը ադիբուդիներով պատված լողափ է հիշեցնում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ