Լևոն Շիրինյանը պարզաբանեց, թե ինչու են քարոզարշավի շրջանակում այցելել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Այսօր Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը և կուսակցության անդամներն այցելել էին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին, քաղաքական գործընթացն արագանում է, ճշգրտվում են դիրքորոշումները, և առաջին անգամ ընտրություններին կարևորվում են ազգային արժեքները»,- Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան այցի ընթացքում ասաց Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Նա նշեց, որ իրենք պարտավորություն են վերցրել հավատարիմ մնալ հայ եկեղեցու դավանանքի փիլիսոփայությանը, նրա պահպանած արժեքներին և արդիականացնել հայ հասարակությունն այդ արժեհամակարգի վրա՝ լինելով ավանդական՝ դառնալ արդիական:

Реклама 28

Լևոն Շիրինյանը պարզաբանեց նաև,  թե ինչո՞ւ են քարոզարշավի շրջանակում այցելել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:

«Մենք, փաստորեն, վերադառնում ենք մեր քրիստոնեական արմատներին՝ որպես արժեք, և ավանդում ենք, որ ակունքում Գրիգոր Լուսավորիչն է, որը հայտնի է իր եկեղեցական բարեփոխիչ նշանակությամբ, և այսօր պարտք ենք համարել այցելել նաև հայ ժողովրդի երկրորդ Լուսավորչին, որը Խաչատուր Աբովյանն է»,- նշեց Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահը:

Անի Կարապետյան

 

Be the first to comment on "Լևոն Շիրինյանը պարզաբանեց, թե ինչու են քարոզարշավի շրջանակում այցելել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ