Բոլոր քաղաքացիներին կարևոր տեղեկություն, ահա թե ինչպես կարող եք ստանալ ձեր ավանդները

ՀԱՐՑ. Ես ավանդ ունեմ իմ անունով, դիմում եմ սոցիալական տարածքային բաժին, որպեսզի հաշվառվեմ, աշխատակիցները չեն հաշվառում, ինձ ասում են` գնա՛ պոչտա: Կարո՞ղ եք ասել` ես վերջապես ուր պետք է դիմեմ, որպեսզի ինձ հաշվառեն որպես ավանդատու, եւ կարողանամ ստանալ իմ գումարը: Անուշ Քալանթարյան (ք. Երեւան, 85 տարեկան) ՊԱՏԱՍԽԱՆ. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այուսհետ` փոխհատուցում) ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի 9 հոդվածի 12-րդ կետի համաձայն, Կառավարության 23.04.2014թ. N 460-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված նորմերին համապատասխան: Սամանված է, որ փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1932թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքերում բնակչության պետական ռեգիստրում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք: Ա. Քալանթարյանը 1933թ. ծնված կենսաթոշակառու է եւ չի պատկանում նշված սոցիալական խմբերից որեւէ մեկին. փոխհատուցման ծրագրում ընդգրկվել չի կարող: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկասկած, պետք է գործել միայն օրենքի սահմաններում, բայց համաձայնեք, որ ավանդատուներն արդեն իսկ կանգնել են մեծ խնդրի առաջ. նրանց հաշված տարիներ են մնացել, որ կարողանան ստանալ իրենց գումարները, շատերը նույնիսկ չեն էլ հասցրել ծանոթանալ ավանդների փախհատուցման տրամադրման ու գումար ստանալու կարգին: Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել info.armlur@gmail.com, info.zhoghovurd@gmail.com էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  https://armlur.am/862260/ Նյութի աղբյուրը`LoveYou.am

 

Be the first to comment on "Բոլոր քաղաքացիներին կարևոր տեղեկություն, ահա թե ինչպես կարող եք ստանալ ձեր ավանդները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ