Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահյուսի տակ զինծառայողներ են մնացել. մեկին դեռ չեն գտել

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով` երեկ Սիսիանի մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Սիսիանի ՀՓՋ-ի հրամանատար Գարիկ Հովսեփյանը: «Երեկ դիրքերում հերթափոխություն է եղել: Դիրքն ունի 3000 մետր բարձրություն: 5 հոգի ձնահյուսի տակ են մնացել, որից 4-ին գտել են ողջ-առողջ, իսկ մեկին մինչ այժմ չի հաջողվել գտնել: Որոնողական աշխատանքներ են ընթանում, չնայած այդտեղ բուք և քամի է»,- մեզ հետ զրույցում հայտնեց Հովսեփյանը: Վերջինս նշեց, որ Սիսիանի ՀՓՋ-ն չի ներգրավվել որոնողական աշխատանքներում, բայց պատրաստակամ են ներգրավվելու. «Հիմնականում զինծառայողներն են, զինվորական գունդն է ներգրավված: Ձորակի մեջ է, դժվարանցանելի է ճանապարհը` 7 կմ ոտքով են բարձրանում: Կարծում եմ` տեղանքին ավելի ծանոթ լինելու նկատառումներով, իրենք են կատարում գործողությունները»,- հավելեց Հովսեփյանը: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան18:00-ի սահմաններում: Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահյուսի տակ զինծառայողներ են մնացել. մեկին դեռ չեն գտել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ