Հետաքրքիր փաստեր Նյու-Յորքի մասին

  1. Նյու-Յորք քաղաքը բաղկացած է 5 շրջաններից, որոնք անվանվում են բորոներ։ Այն գտնվում է նույնանուն նահանգում։ Բորոների անվանումներն են՝ Բրուկլին, Բրոնքս, Քվինս, Մանհեթեն և Սթեյթեն Այլենդ։
  2. Միայն Բրոնքսն է գտնվում մայրցամաքի վրա, Մանհեթենը և Սթեյթեն Այլենդը ինքնուրույն կղզիներ են։ Իսկ ահա Բրուկլին ու Քվինսը գտնվում են Լոնգ Այլենդ հսկա կղզու արևմուտքում։
  3. Բոլոր այս կղզիները միմյանց հետ կապված են 12 մեծ կամուրջներով և բազմաթիվ թունելներով, որոնցից 4-ը նախատեսված են մեքենաների համար։ Շատերի երկարությունը գերազանցում է 3 կմ-ը։ Հառլեմ գետի վրայով անցնում է 5 սովորական հենասյուներով կամուրջ։
  4. Քաղաքում ապրում է 8 միլիոն մարդ, որի կեսից ավելին՝ Բրուկլինում։
  5. Մինչ 1901 թվականը Բրուկլինը ինքնուրույն քաղաք է եղել, այդ պատճառով էլ նրա բնակիչները կոչվում են բրուկլինիտներ։
  6. Նյու-Յորքում մեծ հարգանք են տածում հրշեջների նկատմամբ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին քաղաքի հրշեջների գրեթե կեսը զոհվել է։
  7. Նյու-Յորքում գործում է աշխարհի ամենամեծ մետրոն։ Այն բաղկացած է 468 կայարանից և օրեկան շուրջ 8 մլն մարդ է տեղափոխում։ Նյու-Յորքի մետրոն ինչպես ստորգետնյա է, այնպես էլ վերգետնյա։ Այն իր թունելներն ունի Իսթ Ռիվերի տակ։ Ինթ Ռիվրը գետ չէ։ Այն օվկիանոսի մի հատված է, որը Լոնգ Այլենդը բաժանում է Մանհեթենից և Բրոնքսից։
  8. Նյու-Յորքի գրեթե բոլոր կամուրջներն ու թունելները վճարովի են։ Վճարը կազմում է 6.50 դոլլար։
  9. Բժշկի և բուժքույրի մասնագիտությունները մտնում են ամենահարգված մասնագիտությունների թոփ-10-ի մեջ։ Բուժքրոջ աշխատավարձը կազմում է տարեկամ 70-75 000 դոլլար, բժշկի աշխատավարձը ավելի բարձր է։
  10. Նյու-Յորքը երկնաքերների թվով աշխարհում առաջինն է։ Նրանցից ամենաբարձրը Էմփայր Սթեյթ Բիլդինգն է։ Նյու-յորքերները չեն հասկանում երկնաքեր բառը և այդպիսի շինություններին աշտարակ են անվանում։
 https://blognews.am/arm/news/578451/hetaqrqir-paster-nyu-yorqi-masin.html

Be the first to comment on "Հետաքրքիր փաստեր Նյու-Յորքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ