Քոչարյանը կհայտնվի բանտում՝ երկար ժամանակով. դատախազությունն այլընտրանք չի թողնում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ՝ դա գիտի միայն դատարանը»,- ասել է Արթուր Դավթյանը: Վճռաբեկ դատարանի որոշման թերևս ամենակարևոր դրվագն այն է, որ կասկածի տակ է դրվել երկրորդ նախագահի իմունիտետի իրավունքը, որն էլ գլխավոր դատախազության բողոքի առանցքային դրույթն էր։ Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանն էական քայլ է կատարել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ճանապարհին՝ վերացնելով նրա այսօրվա խափանման միջոցի կարևոր հիմքերը։ Գլխավոր դատախազն ասել է, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է. Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը գործել չի կարող։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու հնարավորությանը՝ Արթուր Դավթյանն ասել է, որ այդ հարցով ՍԴ դիմելու իրավական ոչ մի ուղղություն չկա, քանի որ Վճռաբեկ դատարանը հարցի պատասխանը հստակ տվել է։ Ի դեպ, Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը: Երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ գլխավոր դատախազն անձամբ է մասնակցում խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստին։ Այս փաստն ինքնին խոսուն է ու հիմքեր է տալիս մի շարք եզրակացություններ անելու։ Նախ՝ պետությունը, գլխավոր դատախազի դեմքով, ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ տալիս է Մարտի 1-ի գործի բացահայտմանը։ Ըստ ամենայնի՝ գործի նախաքննությունը հասել է այնպիսի հանգրվանի, որ երկրորդ նախագահի կալանավորումը դարձել է հույժ անհրաժեշտ՝ հանցագործության լրիվ ու ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Համենայնդեպս, Արթուր Դավթյանի ներկայությունը դատական նիստին դրա ապացույցն է։ Մյուս կողմից՝ դատական համակարգը այն եզակի պետական ինստիտուտներից մեկն է, որն ամբողջովին չի ադապտացվել հեղափոխական իրողություններին, ու դա հատկապես դրսևորվում է Ռոբերտ Քոչարյանի գործով։ Շարունակությունը՝ այստեղ Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "Քոչարյանը կհայտնվի բանտում՝ երկար ժամանակով. դատախազությունն այլընտրանք չի թողնում"

Leave a comment

Your email address will not be published.


*