«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտնել է, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցներին է հանդիպել, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որևէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը նշել է, որ որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին ջնջվեցին: «Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն»,-ասել է Բալայանը։ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ տեղեկացրեց՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է, նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին. «Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Մինչև հաջորդ ամսվա հինգը կլինեն նոր զինգրքույկները, որում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։ Աղբյուրը՝https://shabat.am Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք». Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*