Տեսանյութ.ԱՄՆ-ում տղամարդը փրկել է 1տարեկան երեխային, որին մայրը նետել է այրվող տան պատուհանից

ԱՄՆ Տեխաս նահանգում տղամարդը փրկել է մեկ տարեկան երեխային, որին մայրը նետել է այրվող տան պատուհանից, հայտնում է Dallas News-ը։
Բայրոն Քեմփբելը մեքենայով անցնելիս նկատել է տան երրորդ հարկում բռնկված հրդեհը։

Տղամարդը նկատել է նաև մորը փոքր երեխան ձեռքին։ Կինը չի կարողացել տնից դուրս գալ, քանի որ մուտքը կրակի հետեւանքով արգելափակված եղել։
Նշենք, որ հրդեհի հետեւանքով 3 մարդ է վիրավորվել, մոտ 40 հոգի մնացել է անօթեւան։

Be the first to comment on "Տեսանյութ.ԱՄՆ-ում տղամարդը փրկել է 1տարեկան երեխային, որին մայրը նետել է այրվող տան պատուհանից"

Leave a comment

Your email address will not be published.


*