Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխայի փոխնակ մորը

Քարդաշյան-Ջեներ գերդաստանը, ինչպես գիտեք, շուտով համալրվելու է նոր անդամներով։ Քայլի Ջեները երեխա է սպասում իր բոյֆրենդից՝ ռեփեր Թրեւիս Սքոթից, ու պետք է ծննդաբերի հունվարին, այդ ժամանակ է ծնվելու նաեւ Քլոե Քարդաշյանի երեխան, եւ, իհարկե, Քիմն ու Քանյե Ուեսթն էլ իրենց երրորդ երեխային են սպասում, որին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը՝ դարձյալ 2018-ի հունվարին։

Պապարացիները կարողացել են «բռնացնել» այն կնոջը, որն իր սրտի տակ կրում է Քիմի ու Քանյեի երեխային։ Ի դեպ, աստղերը նրան դրա համար 45 000 դոլար են վճարել։

Կինը, որը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով 25 տարեկան է, աղբն էր թափում։

US Weekly-ի աղբյուրների տեղեկություններով՝ Քիմի երրորդ երեխան, որը աղջիկ է լինելու, ծնվելու է մինչև կաթոլիկ Սուրբ ծնունդ։

Be the first to comment on "Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխայի փոխնակ մորը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ