Հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան հետ կապելով։

Դա պարզ հարգանքի բացակայություն է երբեմնի գործընկեր խմբագիրների ու լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվ ու ապրիլյան իրադարձությունների դե ֆակտո աջակից հանրության հանդեպ։

Սեփական խնդիրներն արդարացնելու համար միֆեր հորինելու կարիք չկա։

Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատե՛ք, պարզապես աշխատե՛ք»

https://lurer.com/?p=304942&l=am

Be the first to comment on "Հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*