Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդել

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է  39-ամյա կնոջ սպանության գործով դատավարությունը, որով որպես մեղադրյալ է անցնում հայրը։
Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է8 կնոջ դի՝ բռնության հետքերով։ Թարմ հետքերով անմիջապես ձերբակալվել էր հայրը, ում հետագայում առաջադրվել էր մեղադրանք։
Պարզվում է հոր եւ աղջկա միջեւ պարբերաբար վիճաբանություններ են եղել վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու հարցի վերաբերյալ։ Դեպքի օրը խմած է եղել հայրը, ով սկսել է վիճել հյուրասենյակում՝ անկողնում, քնած դստեր հետ՝ քնած ժամանակ ձայներ հանելու համար։ Ապա, ըստ մեղադրանքի, երկու բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել  քնած աղջկա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ գլխի, դեմքի, կրծքավանդակի շրջանին և մարմնի այլ մասերին, իսկ հետո ձեռքով բռնել է դստեր պարանոցի դիմացի հատվածից, մյուս ձեռքով սեղմելով փակել  բերանը և խեղդամահ արել։
Հորը՝ 67-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործը դատարանում քննվում է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ։
https://hayacq.com/37313—.html

Be the first to comment on "Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդել"

Leave a comment

Your email address will not be published.


*