Շենգավիթում ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողին

Ոստիկանության Շենգավիթի բաժին նոյեմբերի 19-ին ժամը 11.15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել. «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 22.00-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նորայր Մ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված վնասվածքն ինքն է հասցրել իր մոտ եղած դանակով, որը ներկայացրել է:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հ. Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Կատարվում է նախաքննություն:

Շենգավիթում ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողին

Be the first to comment on "Շենգավիթում ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողին"

Leave a comment

Your email address will not be published.


*