Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու որևէ հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր իրենց համարում են այդ երկրի ղեկավարներ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այցի ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ստիպված կլինի վերանայել Փարիզի հետ հարաբերությունները:
«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը և որևէ հարաբերություն չունի այդ երկրի ղեկավարության հետ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով Արցախի ղեկավարների փարիզյան այցի հետ կապված՝ Ադրբեջանում բողոքի ակցիաների մասին հարցին:
«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աշխատում է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման ուղղությամբ և որպես միջնորդ իր առաքելությունն է իրականացնում անաչառ կերպով»,- ընդգծել է նա:
https://hayacq.com/37209—.html

Be the first to comment on "Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը. Ֆրանսիայի ԱԳՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*