Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում. ինչու Հովհաննես Սահակյանը չկա ՀՀԿ ցուցակում

ՀՀԿ համամասնական ցուցակից բացակայում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ոչ մի խնդիր չի եղել, պարզապես չի ցանկացել առաջադրվել, սակայն նշեց, թե անմասն չի մնալու քաղաքական գործընթացներից: Իմ լավ գործընկերները առաջադրվելեն Լոռու մարզում. Խոսքս Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի մասին է: Այն գործընկերս, ով կունենա աջակցության կարիք եւ անպայման պետք է լինի խորհրդարանում` հատկապես Էդուարդ Շարմազանովը, անաչառ ձեւով աջակցելու եմ իմ թիմով: Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում եւ մարդիկ չտխրեն», – նշեց նա: Ամբողջական հարցազրույցը` օրաթերթի վաղվա համարում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/856376/

 

Be the first to comment on "Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում. ինչու Հովհաննես Սահակյանը չկա ՀՀԿ ցուցակում"

Leave a comment

Your email address will not be published.


*