Պահապան հրեշտակի գիծը՝ ձեռքի ափում. կա՞ արդյոք այն Ձեզ մոտ

Ձեռքի ափում պահապան հրեշտեկի գիծը շատ բարի նշան է համարվում: Խիրոմանտիայում այդ գիծը նշանակում է պաշտպանություն բարձրյալ ուժերի կողմից, իսկ ավելի կոնկրենտ՝ հատուկ պաշտպանություն ձեր պահապան հրեշտակի կողմից:
Պահապան հրեշտակի գիծը տարբեր կերպ են անվանում. Քույր-գիծ և Մարսի գիծ: Ցավոք՝ նման գիծ ունեն ոչ բոլորը:
Եթե դուք գտնեք այն ձեր ափի մեջ, ապա հիշեք, որ դուք հաջողակ եք և ուրախացեք այն փաստով, որ ձեր հրեշտակը պաշտպանում է ձեզ դժբախտություններից ու փորձանքներից:

Պահապան հրեշտակի գիծը՝ ձեռքի ափում

Պահապան հրեշտակի գիծն անվանում են կյանքի երկրորդ գիծ: Եվ ոչ թե այն պատճառով, որ գտնվում է դրա կողքին, այլ որովհետև այն փրկություն է նշանակում, պաշտպանություն և մեծ աջակցություն:
Եթե պահապան հրեշտակի գիծը զուգահեռ է կյանքի գծին, համարյա իր ողջ երկայնքով, ապա դա նշանակում է, որ մարդը պաշտպանության տակ կլինի իր ողջ կյանքի ընթացքում:
Լինում է, որ պահապան հրեշտակի գիծն ուղեկցվում է կյանքի գծի միայն մի փոքր, կոնկրետ հատվածով, որը շատ թույլ է արտահայտված, կամ կտրատված: Կյանքի գծի ճեղքը, ընդհատումը նշանակում է դժբախտություն, հիվանդություն, վտանգ: Բայց եթե այդ ճեղքին զուգահեռ գտնվում է պահապան հրեշտակի գիծը, ապա վտանգը կշրջանցի մարդուն:
Եթե պահապան հրեշտակի գիծը գտնվում է աջ ձեռքում, դա նշանակում է, որ մարդը բարձրյալ ուժերի հովանավորությունն է ստացել իր արժանիքների շնորհիվ: Բարձրյալ ուժերը պարգևատրել են նրան ամուր պաշտպանությամբ կամ ինչ-որ բարի գործ անելու համար:
Եթե այդ գիծը գտնվում է ձախ ձեռքում, ուրեմն պահապան հրեշտակի պաշտպանությունը տրված է մարդուն ի ծնե, և հավանաբար, ժառանգաբար է անցել նրան:
Ընդհանրապես, պահապան հրեշտակի գիծ ունեցողները հաջողակներ են: Նրանք միշտ ողջ և առողջ են մնում ավտովթարների և այլ փորձանքների դեպքում, նրանք համարյա երբեք չեն ունենում նյութական դժվարություններ, նրանք առողջ են, և նրանց շրջանցում են անհաջողությունները:

Be the first to comment on "Պահապան հրեշտակի գիծը՝ ձեռքի ափում. կա՞ արդյոք այն Ձեզ մոտ"

Leave a comment

Your email address will not be published.


*