Կենդանակերպի ամենադեպրեսիվ նշանները

Dailyhoro.ru-ն ներկայացրել է կենդանակերպի ամենադեպրեսիվ նշանների ներկայացուցիչներին։

Կենդանակերպի նշան, որը հակված է մշտական ինքնախարազանման։ Ցանկի առաջին հորիզոնականում Ձկներն են, ովքեր հազիվ թե իրենց երջանիկ մարդիկ համարեն։ Իհարկե, բացառություններ կան։ Ձկները հիմնականում կոպիտ ինքնաքննադատներ են։ Նրանք հաճախ են անինքնավստահություն զգում և կարիք ունեն մարդու, ով կհիանա իրենցով։ Բայց Ձկները բավական մեծ դժվարությամբ են հարազատ հոգի գտնում՝ իրենց առանձնահատկությունների պատճառով։ Նրանք ստեղծագործ մարդիկ են, ովքեր պարզապես ի վիճակի չեն մակերեսային մտածել, ինչը շփման ընթացքում շահերի ու նախընտրությունների կոնֆլիկտ է առաջացնում։ Այդ պատճառով էլ Ձկների մեծ մասը միայնակ են, ինչը նրանց վախեցնում է ավելի, քան մահապատիժը։

Կենդանակերպի ամենակասկածամիտ նշանը։ Խեցգետինները չափազանց զգացմունքային են, ինչի հետևանքով բազմաթիվ հոգեբանական խնդիրներ են ունենում, որոնց հիմքում բարդույթներն ու ներքին կասկածներն են։ Կենդանակերպի միայն այս նշանները կարող են այդքան երկար և այդքան շատ կասկածել սեփական ուժերին՝ մեկ քայլ առաջ և միանգամից երեք քայլ ետ անելով։ Համակերպվող են, միևնույն ժամանակ՝ չափազանց հպարտ, ինչը խանգարում է ազդել մարդկանց վրա և գործել։ Ընտանեկան կյանքում հաճախ դժբախտ են, քանի որ հարաբերություններում գլխավոր դեր չեն կարողանում ստանալ։

Զոհի ի ծնե համախտանիշով նշան։ Երրորդ հորիզոնականում Կույսերն են։ Դրամատիկ, նյարդային մարդիկ են, ովքեր չեն կարողանում թուլանալ և ցրվել ամենօրյա վիճակից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են չափից մեծ պատասխանատվություն վերցնել իրենց վրա՝ կքվելով դրա ծանրության տակ։ Բարդ բնավորություն չունենալու պարագայում նրանք հաճույքով այդ բեռը կկիսեին մտերիմների հետ։ Սակայն Կույսերն իրենց ամենաշատ տանջվող են հռչակում՝ մնացած ամբողջ կյանքի համար ընտրելով զոհի դերը։ Քանի որ Կույսերը համառության, աշխատասիրության և արդարության խորհրդանիշ են, չեն պատրաստվում կառչել հաջողությունից։ Նրանք ամեն ինչի ինքնուրույն են հասնում, ճիշտ է՝ ծանր և լարված աշխատանքի միջոցով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Be the first to comment on "Կենդանակերպի ամենադեպրեսիվ նշանները"

Leave a comment

Your email address will not be published.


*