Մեծ սիրով կփակեմ Շարմազանովի հետ խաշի հաշիվը, մենք ենք լինելու ԱԺ-ում

Մենք ակնկալում ենք հարյուր հազարից ավելի ձայն: Վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:

 

Մարուքյանի խոսքերով՝ իրենց քարոզարշավը լինելու է անկեղծ զրույց ՀՀ քաղաքացիների հետ:

«Գոյություն ունեն ձայներ, որոնք պատկանում են Նիկոլ Փաշինյանին, մենք պայքարում ենք մեր ձայների համար»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանին» ձայն են տալիս այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացումն այլ տարբերակ չունի:

Be the first to comment on "Մեծ սիրով կփակեմ Շարմազանովի հետ խաշի հաշիվը, մենք ենք լինելու ԱԺ-ում"

Leave a comment

Your email address will not be published.


*