Դերասան Լևոն Մուրադյանի որդին՝ հոր մահվան մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ նոյեմբերի 10–ին մահացել է հայտնի դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը Դերասանի որդին` Գևորգը, Tert.am Life–ին հայտնեց, որ հոր մահվան պատճառը սրտի կաթվածն էր։ «Ամիսներ առաջ հայրս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ստենդավորում էին արել։ Դրանից հետո իրեն լավ էր զգում։ Վիճակի վատթարացումն անսպասելի եղավ։ Նոյեմբերի 10-ի լուսաբացին` ժամը 5–ի սահմաններում է մահացել։ Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ»,– պատմեց դերասանի որդին։ Գևորգը նաև հայտնեց, որ Լևոն Մուրադյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 17։00-ին, Բագրատունյաց 1 հասցեում, «Հավերժություն» սգո սրահում (6-րդ հիվանդանոցի մոտ)։ Նյութի աղբյուրը`LoveYou.am

 

Be the first to comment on "Դերասան Լևոն Մուրադյանի որդին՝ հոր մահվան մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ